Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒլտրա-ազգայնական լոզունգներով հանդես եկած Սամոդուռ մանյակը հայտարարում է, որ ցեղասպանել է տվել մի ողջ սերունդ

ՈՒլտրա-ազգայնական լոզունգներով հանդես եկած Սամոդուռ մանյակը հայտարարում է, որ ցեղասպանել է տվել մի ողջ սերունդ
09.02.2024 | 21:33

Հայաստանի վարչապետը Հայաստանի պառլամենտում (վարչապետին վերահսկող մարմին) ևս մեկ անգամ հիմնավորեց իր այն հանցագործ միտքը, որ 1991 թվից Արցախը եղել է Ադրբեջան:

Այսինքն 2018-2020 թվականների զորակոչերն Արցախ ուղարկած, մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ուլտրա-ազգայնական լոզունգներով հանդես եկած Սամոդուռ մանյակը հայտարարում է, որ ցեղասպանել է տվել մի ողջ սերունդ:

ՈՒ ոչ մի իրավական, բարոյական, ֆիզիկական հետևանք:

Պառլամենտում վեր ընկածներ՝ այս ամենը ձեր դեմը դնելու են: Չկասկածեք:

Ողջ մնալու համար պարապմունքներ անցկացնողներ, ազգայնական դաշնակներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներ՝ բան չունեք չէ՞ ասելու:

Բուռմ հող կերեք, էլի:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ